Կորոնավիրուսը վերածվում է ավելի թեթեւ ընթացող հիվանդության

Մանրամասներ

Կորոնավիրուսով կրկնակի վարակվելը բնորոշվում է ավելի ցածր վիրուսային ծանրաբեռնվածությամբ՝ ի տարբերություն առաջին վարակի, ինչը հանգեցնում է ավելի թույլ ախտանիշների, ըստ  news.am-ի՝ հաղորդում է Sky News-ը:

Հարցման համաձայն, որն անցկացրել է Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական վարչությունը, 19 470 վարակվածներից կրկնակի վարակման է ենթարկվել 195 մարդ: Ընդ որում, միայն 48 դեպքում է ծանրաբեռնվածությունը բարձր եղել, եւ նման պացիենտների մոտ նկատվել են կորոնավիրուսի դասական ախտանիշներ, օրինակ՝ հազ,  հոգնածություն կամ գլխացավ: Այլ դեպքերում պացիենտները հայտնել են համի եւ հոտի կորստի, աղեստամոքսային տրակտի աշխատանքի խախտման մասին:

Գիտնականները նաեւ համեմատել են վիրուսային ծանրաբեռնվածությունը առաջին եւ կրկնակի վարակի ժամանակ: Եթե առաջին անգամ Ct միջին նշանակությունը կազմել է 24,9, ապա երկրորդ անգամ գերազանցել է 32.4-ը: Ct-ն ցույց է տալիս, թե պոլիմերազային շղթայական ռեակցիայի որքան ցիկլ է անհրաժեշտ, որպեսզի հայտնաբերվի կորոնավիրուսը: Ավելի ցածր վիրուսային ծանրաբեռնվածությամբ վարակված մարդիկ քիչ հավանականությմամբ են վարակում եւ տարածում վիրուսը: Նույնիսկ հաշվի առնելով ռիսկերը, որոնք ստեղծում են մուտանտ շտամները, ինչպես օրինակ՝ կորոնավիրուսի դելտա տարբերակը, կրկնակի վարակված բրիտանացիների թիվը մնում է ցածր: Այդպիսով, մասնագետների խոսքով, իմունիտետը, որը մնացել է հիվանդությունից կամ պատվաստումից հետո, կարող է  նպաստել կորոնավիրուսի մեղմացմանը: