Մեկ ակնթարթում վարձկանները ներխուժեցին իմ տուն և փամփուշտներով պատեցին ամուսնուս մարմինը. նախագահի կինն առաջին անգամ պատմել է կատարվածը

Մանրամասներ

Հայիթիի սպանված նախագահ Ժովենել Մոիզի այրին նկարագրել է իրենց տուն ներխուժման և հարձակման պահը՝ նշելով, որ ամուսնու մարմինը «պատել էին» փամփուշտներով:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, Մարտին Մոիզի խոսքով՝ հարձակումն այնքան արագ է տեղի ունեցել, որ ամուսինը «չի հասցրել անգամ մեկ բառ արտաբերել»:

«Մեկ ակնթարթում վարձկանները ներխուժեցին իմ տուն և փամփուշտներով պատեցին ամուսնուս մարմինը: Այս արարքը որևէ անվանում չունի: Մարդ պետք է անսահման հանցագործ լինի Ժովենել Մոիզի պես նախագահին սպանելու համար՝ առանց անգամ նրան մեկ բառ ասելու հնարավորություն տալու: Այս՛, ես լաց եմ լինում, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկիրը կորցնի իր ուղին: Մենք չենք կարող թույլ տալ, որ ամուսնուս՝ մեր նախագահի արյունն ապարդյուն հոսի»,- ասել է տիկին Մոիզը:

Հիշեցնենք, որ Հայիթիի նախագահի դեմ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին: Հարձակմանը նախնական տվյալներով մասնակցել է 28 արտասահմանցի վարձկան: Հարձակման ժամանակ վիրավորում էր ստացել նաև նրա կինը: