«Կործանարար հակամարտության և անհավատալի տառապանքներից հետո մեկ տարի անց, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի մյուս համանախագահների հետ միասին մեզ հաջողվեց վերջերս ներկայացված հատկացումների մասին օրինագծում ապահովել ավելի քան 52 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին և Արցախին: Այս կայուն ներդրումները կաջակցեն Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումներին ու հրատապ մարդասիրական օգնություն կտրամադրեն Արցախին»,- ասված է կոնգրեսական Շիֆի հայտարարության մեջ, գրում է Ամերիկայի ձայնը:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 1-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը քննարկել է 2022 թվականի ֆինանսական տարում արտաքին հատկացումների և օգնության մասին օրինագիծը և ընդունել քվեարկության միջոցով 32 կողմ 25 դեմ հարաբերակցությամբ: Դրանից առաջ հունիսի 25-ին արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը իր հավանություն է տվել այս օրենքի նախագծին, ուր անդրադարձ կա նաև Հայաստանին առնչվող հարցերին: Օրինագիծն առաջարկում է առնվազն 50 մլն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին տնտեսական և մասնավոր հատվածի զարգացման, էներգետիկ անկախության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և այլ նպատակներով:
Օրինագծում տեղ է գտել նաև Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի մասին դրույթը, ըստ որի՝ առաջարկվում է առնվազն 2 մլն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման համար։ Բացի այդ, փաստաթղթում վերահաստատվում է 907 բանաձևի կարևորությունը, որը սահմանափակում է ԱՄՆ կառավարության օգնությունն Ադբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Փաստաթղթում ուշադրություն է հրավիրվում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության և ռազմական օգնության անհամաչափության դիվանագիտական հետևանքներին և կոչ արվում ԱՄՆ պետքարտուղարին հաշվի առնել այս հանգամանքները 2022 թ. ֆինանսական տարում 907-րդ բանաձևից հրաժարվելու վերաբերյալ ցանկացած որոշման ընդունման ժամանակ:
Հատկացումների մասին օրինագծի շուրջ իր հայտարարության մեջ կոնգրեսական Շիֆը նաև ընդգծել է, որ իրենց աշխատանքները դեռևս հեռու են ավարտված համարվելուց:
«Մենք պետք է շարունակենք հորդորել Բայդենի վարչակազմին ձեռնարկել հնարավոր բոլոր դիվանագիտական գործողությունները՝ վերջ տալու ադրբեջանական ագրեսիային և ապահովելու անհապաղ բոլոր հայ կալանավորվածների և ռազմագերիների ազատ արձակումը, որոնցից ոմանք խոշտանգվել են ի հակառակ մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների: Մենք պետք է նաև շարունակենք հորդորել նախագահ Բայդենին՝ Ադրբեջանում Ալիևի ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրումից զերծ մնալու համար, որը շարունակում է լրջորեն խախտել մարդու իրավունքները և սպառնում Հայաստանի անկախությանը»,- ասված է կոնգրեսականի հայտարարության մեջ:
«Ես միշտ կանգնած եմ լինելու Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին: Միշտ»,- եզրափակել է կոնգրեսական Շիֆը, գրում է Ամերիկայի ձայնը:
Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞
Պուտինը ՆԱՏՕ-ի նավերին կրակելու հրաման կտա՞
Մոսկվայում ավերածություններ են
Մոսկվայում ավերածություններ են
Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին
Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին
Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին
Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին
Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում
Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում
Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը
Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը
Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար
Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար
Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք
Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը
Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը
Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան
Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան
Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց
Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց
0Comments