Ամերիկացի ռեփեր Ռաքիմ Մայերսը, ով հայտնի է A$AP Rocky անունով, մինչև դատավարության ավարտը կմնա կալանքի տակ: Նա մեղադրվում է Ստոկհոլմում հարձակում գործելու մեջ:
Հուլիսի սկզբին A$AP Rocky-ի խափանման միջոցը փոխելու նախաձեռնությամբ էր հանդես եկել Քիմ Քարդաշյանը: Նա իր ամուսնու` Քանյե Ուեսթի հետ այդ հարցով դիմել էր Թրամփի ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներին, ինչպես նաև անձամբ նախագահին և պետքարտուղարին:
Ավելի ուշ Թրամփը Twitter-ի իր էջում գրեց, որ պատրաստ է իր անձնական երաշխավորությունը տալ A$AP Rocky-ի համար, նաև նշեց, որ դատավճիռը նրա հանդեպ կլինի արդար:
A$AP Rocky-ը ձերբակալվել է հուլիսի 3 -ին: Նրան սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում:
0Comments