Նա իմ կյանքի սկիզբն է. Էմբեր Հերդը մայր է դարձել. ՖՈՏՈ

Մանրամասներ

ա

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էմբեր Հերդը մայր է դարձել։ Այս մասին դերասանուհին հայտնել է իր ինստագրամյան էջում, հայտնում են Թերթ.am-ը և Page Six-ը։

35-ամյա դերասանուհին մայր է դարձել ապրիլի 8-ին՝ փոխնակ մոր միջոցով, քանի որ երեխաներ ունենալ չէր կարող։ Աղբյուրը նշել է, որ դերասանուհին միշտ ցանկացել է մայր դառնալ և շատ երախտապարտ է այն կնոջը, որն օգնել է իրեն մայր դառնալ։

Դերասանուհին դստերն անվանել է Ունահ Փեյջ՝ վերջին անունն ընտրելով ի պատիվ մոր։

Խոսելով դստեր ծննդյան և մայր դառնալու մասին՝ Հերդը նշել է, որ իր մի մասն ուզում է հետևել նրան, որ իր անձնական կյանքը ոչ ոքի գործը չէ, սակայն հրապարակել է դստեր լուսանկարն ու գրել․ «Դուստրս ծնվել է 2021 թվականի ապրիլի 8-ին։ Նրա անունը Ունահ Փեյջ Հերդ է։ Նա իմ մնացյալ կյանքի սկիզբն է»։

Այս շրջանում դերասանուհին հարաբերությունների մեջ է կինեմատոգրաֆիստ Բիանկա Բուտիի հետ, որի հետ հանդիպում է 2020 թվականի հունվարից, սակայն երեխա ունենալու որոշումն ինքնուրույն է կայացրել և ուրախ է, որ Ունահի միակ օրինական ծնողն է հանդիսանում։

Հիշեցնենք, որ դերասանուհին 2010 թվականին հայտնել էր սեռական փոքրամասնության պատկանելու մասին, սակայն ավելի ուշ՝ 2015 թվականին ամուսնացել էր հայտնի դերասան Ջոնի Դեփի հետ։ Էմբերն ամուսնալուծվելու հայտ է ներկայացրել 2016 թվականին՝ Ջոնի Դեփի մոր մահից 3 օր անց։

ա

ա