Հայտնի երգչուհի Քեթի Փերիին նկատել են Հավայան կղզիներում՝ իր նոր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը:
34-ամյա գեղեցկուհին կրել է վառ կարմիր լողազգեստ, որն ի ցույց է դրել երգչուհու սլացիկ և մարզված ոտքերը: Լողազգեստի վրա առկա են եղել երկու մեծ ծաղկային պատկերներ:
Սանտա Բարբարայում ծնված գեղեցկուհին իր նոր տեսահոլովակի նկարահանումներին ներկայացել է նոր սանրվածքով՝ մինչև ուսերը թափված, ասես թաց վարսերով:
Երգչուհու տեսքն ամբողջական են դարձրել կլոր ականջօղերը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ երգչուհին բարձր տրամադրություն է ունեցել և նույնիսկ թույլ է տվել պապարացիներին լուսանկարել իրեն:
Նշենք, որ երգչուհին տարեվերջին պատրաստվում է ամուսնանալ բրիտանացի դերասան Օռլանդո Բլումի հետ:
0Comments