Ադրբեջանը նպատակ ունի ճանաչել տալ ներկայիս սահմանները․ ռուս ռազմական վերլուծաբան

Մանրամասներ

1

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ նախօրեին Բաքվում մեկնարկել են «Մուսաֆա Քեմալ Աթաթուրք-2021» թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը (ՊՆ)։

Նշվում է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է ռազմական գործողությունների ընթացքում երկու երկրների բանակային ստորաբաժանումների համագործակցության բարելավումը և հրամանատարների շրջանում ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման հմտությունների զարգացումը:

Զորավարժություններին, որոնք ընթանալու են մինչև հունիսի 30-ը, ներգրավված է անձնակազմի 600 անդամ, 40 տանկ ու այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 20 հրետանի ու այլ ականանետեր, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք, մինչև 50 ավտոմեքենա։

Պատերազմից հետո սա թվով 5-րդ թուրք-ադրբեջանական զորավարժությունն է, որին զուգահեռ ադրբեջանական ԶՈՒ-ն մեծ թափով ձուլվում է ադրբեջանականին:

Թուրքիայի նախագահ Էրդողանը նույնիսկ վերջերս Ադրբեջան կատարած այցից հետո, որի շրջանակում Շուշիում ստորագրեց Շուշիի հռչակագիր կոչվող երկկողմ հարաբերությունների ընդլայնված համաձայնագիրը, չբացառեց թուրքական բազայի հիմնում Ադրբեջանում:

Իսկ մինչ այդ ՌԴ-ն շարունակում է հենակետեր հիմնել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, մեծացնելով ՀՀ-ում գտնվող ռազմական կոնտինգենտը, որի ֆոնին չեն դադարում խոսակցությունները ՀՀ-ում երկրորդ ռազմական բազա հիմնելու մասին:

Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ազդեցության գոտիների նոր գծանշումների ֆոնին ուշագրավ է, որ հունիսի 30-ին Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա՝ Անթալիա, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների համար։ Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ քննարկվելիք տարածաշրջանային հարցերի ցանկում առաջինը նշված է իրավիճակը Հարավային Կովկասում։ Իսկ անցյալ շաբաթ կողմերը բանակցություններ էին վարել նախագահական մակարդակում հեռախոսազրույցի միջոցով:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում զարգացումները չեն դադարում և ըստ ամենայնի կշարունակվեն, քանի դեռ տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը փորձում են միջամտել արևմտյան երկրները:

Այս իրավիճակում նորությունը, նրա խոսքով, ԱՄՆ-ի քաղաքականությունն է, որը ստիպում է թե՛ գերտերություններին, թե՛ տարածաշրջանային երկրներին վերատեսության ենթարկել սեփական քաղաքականությունը, քանի որ Միացյալ Նահանգներն աշխատում են:

«Սրա ֆոնին փոխվում է Թուրքիայի, Վրաստանի, Իրանի, ԵՄ-ի և ԵՄ անդամ երկրների, ինչպես նաև ՌԴ-ի քաղաքականությունը, սրանք այն երկրներն են, որոնք այս կամ այն կերպ Ղարաբաղյան հակամարտության հարևանությամբ են գտնվում կամ գործում: Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում ՌԴ-ի համար որևէ անակնկալ զարգացում չի գրանցվում։ Արտացոլվում են այն ռազմաքաղաքական հարաբերությունները, որոնք ձևավորվել են վերջին տասնամյակների ընթացքում, և ակնհայտ է, որ Թուրքիայի ազդեցությունը, գործոնն Ադրբեջանում աննախադեպ է, աճելու է․ Թուրքիան տիրապետում է, տնօրինում, պարզապես դա ամրագրված չէ կոնկրետ համաձայնագրով, սակայն դրա ճանապարհին ռազմական փոխօգնության մասին Թուրքիայի հանձնառությունը կարևոր քայլ էր:

Համատեղ զորավարժությունները Ղարաբաղյան պատերազմից հետո ուժի ցուցադրման, սեփական դիրքերը ցույց տալու, ինչպես նաև ապաշրջափակման սեփական պատկերացումը տարածաշրջանին, այդ թվում՝ Հայաստանին պարտադրելու միջոցներից է, քանի որ այսօր պատերազմ պատկերացնելը անհավանական է թվում: Ներկայումս տեսնում ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում անվտանգության բաղադրիչը խորանում է՝ պայմանավորված Սյունիքում ստեղծված իրավիճակով։ Երկրորդ բազայի անհրաժեշտությունից ես հաճախ եմ խոսել, դա կարող է լինել երկրորդ բազա կամ կարող է լինել ցրված ներկայություն, սակայն կարևոր է ՀՀ անվտանգության ամբողջական ապահովումը:

Կարծում եմ, դեռ վաղ է խոսել Ադրբեջանի տարածքում թուրքական բազայից, դա դեռ նման ամրագրում չի ունենա: Կարծում եմ՝ այս փուլի համար Ադրբեջանը նպատակ ունի Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ շարժվել Հայաստանի հետ, որում Ադրբեջանը կամրագրի այն բոլոր կետերը, որոնք իրեն հարկավոր են տարածաշրջանում սեփական կայունության համար։ Դա ներառում է տարածքային ամբողջականության, ներկայիս սահմանների ճանաչում, սահմանազատման գործընթաց, ապաշրջափակում և այլն:

Այս փուլում բավականին ծանր աշխատանք կա անելու տարածաշրջանի շուրջ, որը կանեն Ռուսաստանը, Թուրքիան, կողմերը, գուցե նաև այլ երկրները, որոնք գործընթացներին մասնակցելու իրավունք կստանան: Սակայն այդ ամենի համար նախ հարկավոր է, որպեսզի Հայաստանը լինի անվտանգ, կարողանա բանակցել, այս փուլում դեռ անհասկանալի է, թե ինչպես կլինի, քանի որ Հայաստանը դեռ հետընտրական փուլում է, թաղված է ներքին խնդիրների մեջ, բայց Ադրբեջանի նախագահի վերջին ելույթներից պարզ դարձավ, որ Ադրբեջանի հետընտրական ակնկալիքները Հայաստանից շատ են ու մեծ»,- նկատեց նա:

Անդրադառնալով ռուս-թուրքական վաղը կայանալիք բանակցություններին՝ Եվսեևն ասաց, որ դրանք լինելու են ոչ միայն հարավկովկասյան զարգացումների շուրջ: «Ինչպես հայտնի է, Ռուսաստանն ու Թուրքիան բավականին լայն օրակարգ ունեն՝ ինչպես երկկողմ, տարածաշրջանային, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական: Կարծում եմ՝ կքննարկվի իրավիճակը Արցախում, Սիրիայում, Ուկրաինայում, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և այլ ակտուալ հարցեր»,- ասաց նա:

Մոսկվայում ավերածություններ են

Մոսկվայում ավերածություններ են

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան

Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց