Տղամարդը մահացել է պատվաստվելուց 10 րոպե անց

Մանրամասներ

ա

Հորդանանում 66-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 10 րոպե անց։ Հայտնի է, որ նա պատվաստվել է AstraZeneca ընկերության արտադրած պատվաստանյութով։ Այս մասին հայտնում է Petra-ն, հղում տալով այդ երկրի Առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը։

Պատվաստվելուց տասը րոպե անց տղամարդը կորցրել է գիտակցությունը։ Նա գտնվել է Հորդանանի համալսարանի տարածքում, հետպատվաստումային հանգստի սենյակում։

Բուժանձնակազմը փորձել է գիտակցության բերել տղամարդուն, սակայն նախքան նրան հիվանդանոց հասցնելը, արձանագրվել է մահ։

Տղամարդը առաջին ներարկումը ստացած է եղել ապրիլի չորսին, իսկ երկրորդը՝ կիրակի օրը՝ 12-շաբաթյա ընդմիջումից հետո։ Հայտնի է նաեւ, որ տղամարդը արդեն հիվանդացած եւ առողջացած եղել է կորոնավիրուսով եւ առաջին ներարկումից հետո էլ կողմնային անցանկալի երեւույթներ նրա մոտ չեն արձանագրվել։