Ադրբեջանական զորքը շարունակում է մնալ Հայաստանի պետական սահմանի ներսում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածներում։ Այս մասին news.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։
Նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ՝ բանակցություններին հայկական կողմն իր դիրքորոշումը հստակ հայտնել է՝ պնդելով, որ «դրանք մեր տարածքներն են, եւ մենք չենք պատրաստվում դրանցից անգամ մեկ մետր հետ քաշվել, իրենք պարտավոր են հեռանալ»։
0Comments