Ապահով արձակուրդ. Հունաստանը բացել է սահմանները զբոսաշրջիկների համար

Մանրամասներ

ա

Հունաստանը զբոսաշրջիկների համար բացել է իր սահմանները:

Այս մասին, Թերթ.am-ի փոխանցմամբ, այսօր հայտնել է Հունաստանի զբոսաշրջության նախարարությունը:

Երկիրը զբոսաշրջիկներին խոստանում է ապահով արձակուրդ: Նշվում է՝ Հունաստանում 6 ամիս առաջ ներդրված բոլոր սահմանափակումները չեղյալ են հայտարարվել: Մասնավորապես, զբոսաշրջիկներից այլևս չի պահանջվի կարանտին անցնել:

Երկրի սահմանները բաց կլինեն այն բոլոր զբոսաշրջիկներ համար, որոնք կա՛մ հակակորոնավիրուսային պատվաստում են ստացել, կա՛մ էլ կորոնավիրուսի՝ բացասական արդյունքով թեստ ցույց կտան:

Միևնույն ժամանակ, Հունաստանի քաղաքացիների համար վերացվել են սահմանափակումները շրջանների միջև ճանապարհորդելու համար: Երկրում բացվել են նաև թանգարանները: