Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի պաշտպանների բողոքը, նա ազատ արձակվեց։
Նշենք` պաշտպանական թիմը բողոքարկել էր առաջին ատյանի որոշումը` խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Հիշեցնենք` Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։
Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։
Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը եւ քաղաքացի Արամ Սարգսյանը։ Այդ գործով կալանքի տակ է գտնվում նաեւ Արամ Սարգսյանը։
0Comments