Ձեր մասին մտածեք այնպես, ինչպես դուք ուզում եք ձեզ իրականում տեսնել. Ինչպե՞ս մտքերով կյանքը փոխել դեպի լավը

Միտքը բարձրագույն իրականություն է. ռեֆլեկտային մտածողությունը պետք է փոխարինել գիտակցական մտածողությամբ. օրգանիզմում բոլոր պրոցեսները կարելի է ենթարկել մեր կամքին և ղեկավարել դրանք

ա

Գիտակցությունը պետք է տրամադրել ստեղծագործական մտքերի, դեն նետել կործանիչ մտքերը։ Հիվանդության մասին ամեն միտք փոխարինել առողջության մասին մտքերով, անհաջողության մասին մտքերը՝ հաջողության, վշտի մասին մտքերն՝ ուրախության։

Ձեր մասին մտածեք այնպես, ինչպես դուք ուզում եք ձեզ իրականում տեսնել։ Միտքը բարձրագույն իրականություն է։ Ռեֆլեկտային մտածողությունը պետք է փոխարինել գիտակցական մտածողությամբ։ Օրգանիզմում բոլոր պրոցեսները կարելի է ենթարկել մեր կամքին եւ ղեկավարել դրանք։ Մարմինը նրան բավականին հաճույքով է ենթարկվում, եթե գիտակցում է դրա ուժը։

Մարմինն արձագանքում է բոլոր մտավոր պրոցեսներին՝ գիտակցական թե անգիտակցական։ Եվ եթե կրկնվող միտքը պնդում է հայտնի դրույթը կամ հրամանը, մարմինը հետեւում է նրան։ Մարմինն իր կամքը չունի, այն ենթարկվում է տիրոջ կամքին։ Մտքին տիրապետելը մեզ ուժ է տալիս, որը մենք կարող ենք օգտագործել ստեղծագործության համար։

Թող որ ամեն ակամայից բացասական միտք փոխարինվի դրական եւ ստեղծագործ մտքով։ Դրա համար ուրիշ մարդկանցից եկող մտքերի, զգացողությունների եւ ներշնչումների նկատմամբ վերահսկողություն է պետք, քանի որ դրանք հատկապես վտանգավոր են։ Մարդիկ սիրում են խոսել իրենց թուլություններից եւ վայելել դա՝ ստեղծելով հիվանդությունների վառ եւ ուժեղ պատկերներ։

Անթույլատրելի է հիվանդությունների մասին խոսելը։ Ուժեղ եմ, զվարթ եւ առողջ, այլ մտքեր չեն թույլատրվում։ Ամեն մի թուլություն, դեռ չծնված, պետք է ուժեղ եւ կամային հրաման ստանա ձեր գիտակցությունից, որ դուք հիվանդ չեք, այլ առողջ եք։ Կամքն ու ոգին հաղթահարում են ամեն բան, եւ մարդու մարմնի մեջ ավելի հզոր էներգիա չկա, որը կարող է դիմակայել կամքի ամուր հրամանին։

Աղբյուրը՝  Creu