Բաղադրիչներ
- շերտավոր խմոր - 1 կգ
- խոզապուխտ - 150 գր
- մանանեխ - 0.5-1 թ/գ
- ձվի դեղնուց - 1 հատ
- քունջութ - 2-3 պտղունց
Պատրաստման եղանակ
- Ձևամանը պատում ենք յուղաթղթով (այն պետք է մեծ լինի ձևամանի չափերից): Ընդգծում ենք եզրերը, որպեսզի հետո աշխատելն ավելի հեշտ լինի:
- Յուղաթուղթը դնում ենք սեղանին ու թեթևակի պատում ենք ալյուրով: Այնուհետև բացում ենք նախօրոք սառնարանից դուրս բերված խմորն ու հեռացնում ենք ավելորդ հատվածները: Դանակի օգնությամբ թեթևակի գծում ենք եղևնին, ապա պատում ենք մանանեխի բարակ շերտով` փորձելով դուրս չգալ եղևնու սահմաններից:
- Բարակ կտրատած խոզապուխտը երկու շերտով դասավորում ենք խմորի վրա:
- Ապա դնում ենք երկրորդ խմորաշերտը ու ձեռքերով եզրերը սեղմում ենք, թողնում ենք մոտ 0.5 սմ տարածություն, իսկ մնացած մասը դանակի օգնությամբ հեռացնում ենք:
- Ստացված եղևնին 15 րոպե պահում ենք սառնարանում, որպեսզի խմորը սառչի ու մի փոքր պնդանա:
- Սառած վիճակում եղևնու վրա դանակով շերտեր ենք անում:
- Այնուհետև յուրաքանչյուր շերտը 2-3 անգամ ոլորում ենք, որպեսզի ստանանք պարուրաձև խմոր, իսկ ծայրերն ամրացնում ենք:
- Ստացված եղևնին կրկին 15 րոպե պահում ենք սառնարանում, իսկ այդ ընթացքում նախապատրաստում ենք ջեռոցը` նախօրոք տաքացնելով (200 աստիճան):
- Թխելուց առաջ պատում ենք ձվի դեղնուցով` փորձելով այնպես անել, որ ձուն չդիպչի միջուկին:
- Վրան շաղ ենք տալիս սպիտակ քունջութն ու թխում ենք 25-30 րոպե: 15-20 րոպե անց, երբ խմորը դառնում է վարդագույն, եղևնին ծածկում ենք փայլաթիթեղով ու ևս 15 րոպե թխում:
Տոնական շատ համեղ եղևնի, որը կարելի է պատրաստել նաև քաղցր միջուկներով:
0Comments