Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով

Մանրամասներ
բայրամով

Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցությունների օգտին, որոնք հաստատվել են ամենաարդյունավետ և հաջող լուծումը, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով Երևանի հետ բանակցային ձևաչափը:

«Ադրբեջանը հանդես է գալիս ուղիղ երկկողմ խաղաղ բանակցությունների օգտին, որոնք հաստատվել են որպես ամենաարդյունավետ և հաջող լուծումը փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից։ Դրանք ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատմանը, ինչի մասին են վկայում երկու երկրի սահմանազատման հանձնաժողովների միջև վերջին պայմանավորվածությունները»,- ասել է Բայրամովը։