Կարծում եմ, որ ամեն ինչ նոր է միայն սկսվում։ Հիմա Հայաստանը պետք է ազատվի Նիկոլ Փաշինյանից եւ արդեն մտածի, թե ինչ է անելու հետո։ Ամեն դեպքում հակամարտությունը պարպված չէ, եւ ամեն ինչ դեռ առջեւում է։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը՝ k-politika.ru պորտալի հետ զրույցում մեկնաբանելով Ղարաբաղում հրադադարի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ առաջնորդների հայտարարությունը։
«Այս հակամարտությունում, անկասկած, հաղթեց ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ Թուրքիան։ Նրանք միասին բանակ էին հավաքել, որը բազմակի գերազանցում էր Լեռնային Ղարաբաղի ուժերին, եւ հարվածեցին նրան։ Ընդ որում՝ չնայած տոտալ գերազանցությանը, Ադրբեջանը մեծ կորուստներ ունեցավ։ Բայց արդյունքում ամեն ինչ ավարտվեց Բաքվի եւ Անկարայի հաղթանակով։ Եվ Թուրքիան հիմա ամրացել է Հարավային Կովկասում։ Այսինքն՝ ընդլայնել է իր աշխարհաքաղաքական ազդեցությունը»։
Հարցին՝ պարտվեց ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաեւ Հայաստա՞նը, իսկ նրա հետ միասին նաեւ Ռուսաստանը, նա պատսխանեց․ «Այո՛, կարծում եմ, որ այս հակամարտության մեջ պարտվեցին թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը․․․Կարծում եմ, որ ամեն ինչ միայն նոր է սկսվում։ Հիմա Հայաստանը պետք է ազատվի Նիկոլ Փաշինյանից եւ արդեն մտածի, թե ինչ անելու հետո։ Ամեն դեպքում հակամարտությունը պարպված չէ, ամեն ինչ դեռ առջեւում է»։
0Comments