Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են: Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի ու ՌԴ նախագահների միջև գիշերն ստորագրված հայտարարության տեքստը։
0Comments