Մարտերը շարունակվում են, սա ափսոսանք և մտահոգություն է հարուցում. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ

Նա նշել է, որ տարածաշրջանում չկա կայուն հրադադար

Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են, չնայած ավելի վաղ ընդունված հրադադարի մասին որոշումներին, եւ սա ափսոսանք ու մտահոգություն է հարուցում։

Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ տարածաշրջանում չկա կայուն հրադադար։ «Մարտերը, միեւնույն է, շարունակվում են, սա ափսոսանք եւ մտահոգություն է հարուցում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։