Երբ կավարտվի պատերազմը

Մանրամասներ

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց Թուրքիայի միջամտությունը հայերին կօգնի հաղթել:

Եթե պատերազմ մղվեր Ադրբեջանի հետ դեմ առ դեմ, ապա Եվրոպայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նման աջակցություն չէր լինի:

Հայերի հարձակումը կկանգնեցնեին, որպեսզի թույլ տային Ալիեւին պահպանել դեմքը: Սակայն ոչ ոք չի ցանկանում Կովկասում Թուրքիայի ամրապնդում տեսնել: Այդ պատճառով Հայաստանի հաղթանակը ձեռնտու է բոլորին:

Հոկտեմբերի 8-ի երեկոյան ադրբեջանցիները վերջնականապես շունչները կփչեն, եւ հարձակումը կդադարի: Այդ ժամանակ հայերը հարձակման կանցնեն եւ կվերադարձնեն սահմանի առաջնային գիծն արդեն հոկտեմբերի 9-10-ին: 

Հոկտեմբերի 11-12-ին պատերազմը կավարտվի, եւ կողմերին հրադադար կպարտադրեն: Հուսով եմ, որ այդ ժամանակ հայերը կկարողանան վերադառնալ սահմանի նախկին գծին, սակայն միեւնույն ժամանակ կզբաղեցնեն ռազմավարական կետեր Ադրբեջանի տարածքում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Մինգեչաուրի ՀԷԿ-ի մոտակայքում:

Ալեքսանդր Լապշին