Մենք երեկ տեսանք, թե ինչպես են ադրբեջանցիները հայտարարում, որ գրավել են Մատաղիսը, իսկ այսօր մենք հրապակեցինք տեսանյութը, թե ինչպես են ադրբեջանցիները Մատաղիսի մերձակայքից փախչում հայկական ԶՈՒ-ի հուժկու կրակի տակ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքերով, այսօր էր Ալիևը հայտարարեց, թե գրավել են Ջեբրայիլը, ինչը ևս ապատեղեկատվություն է: ՊՆ ներկայացուցչի խոսքերով, բոլոր հիմնավոր կասկածները կան ենթադրելու, որ Ալիևը գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում:
Փաստացի երկրի գլխավոր գերագույն հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, տարածում է էժանագին ապատեղեկատվություն, ինչը հերքվում են տեսանյութերով:
0Comments