Իսրայելի, ՌԴ-ի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյբուքյան էջում հրապարակում է արել՝ պատմելով, որ հայ-ադրբեջանական հակամարտության սրման ֆոնին Երուսաղեմի տարբեր հատվածներում հաջակցություն Հայաստանի պաստառներ են փակցվել:
«Այսօր Երուսաղեմում ամենուր հաջակցություն Հայաստանի պաստառներ են: Եվ ցանկանում եմ ասել, որ մեծամասամբ դրանք ոչ թե հայերն են փակցնում, այլ շարքային հրեաները, որոնք աջակցում են Հայաստանին: Սոցկայքերում ստեղծված բազմաթիվ հրեական խմբերում մարդիկ դիմում են և հետաքրքրվում՝ որտեղից կարող են հայկական դրոշ գնել, որպեսզի այն իրենց պատշգամբից կախեն: Կրկնեմ՝ դա գրում են ոչ թե հայերը, այլ շարքային հրեա-իսրայելցիները»,-գրել է բլոգրեը:
Նա նաև ընդգծել է, որ սուտ են պնդումներն առ այն, թե իբր բոլոր իսրայելցիները դեմ են Հայաստանին և օգնում են թուրքերին ու Ալիևին:
«Դա սուտ է: Իսրայելի պաշտպանության նախարարությունն այժմ ահռելի ճնշման է ենթարկվում Բաքվին սպառազինության մատակարարմանը վերջ տալու պահանջով»,-եզրափակել է Լապշինը:
Նշենք, որ պաստառներից մեկի վրա գրված է.«Կանգնեցրեք ադրբեջանական և թուրքական ագրեսիան, հիմա: Ղարաբաղը Հայաստան է»:
Աղբյուրը՝ tert.am
0Comments