Աղոթիր և օրհնիր. Օրվա խորհուրդը

Երբ մարդ տեսնում է, թե ինչ հրաշալի կերպով է իր աղոթքների պատասխանը տրվում, այդ ժամանակ խորապես ցավ է ապրում, որ քիչ է աղոթել
հավատ

Հիսուս

Մայիսի 17

Ես սպասում եմ, որ մարդիկ իրենց խնդրանքները շարունակ Ինձ ներկայացնեն, որովհետև գիտեմ, որ այդ ջերմ թախանձանքների գնով է, որ նրանք կարողանում են խաղաղ վստահություն, զորություն և խաղաղություն գտնել: Ուստի Ես, իբրև պարտականություն եմ դրել Իմ աշակերտների վրա՝ ամեն ժամ թախանձանքներ նրկայացնել:

Երբեք չձանձրանաք աղոթք անելուց: Երբ մարդ տեսնում է, թե ինչ հրաշալի կերպով է իր աղոթքների պատասխանը տրվում, այդ ժամանակ խորապես ցավ է ապրում, որ քիչ է աղոթել: Աղոթքը փոխում է ամեն ինչ: Աղոթքը վերստեղծում է: Աղոթքը անդիմադրելի է: Ուրեմն աղոթիր, բառացիորեն անդադար աղոթիր: Աղոթեք այնքան, որ գրեթե դադարեք աղոթելուց, որովհետեև ձեռք եք բերել ժայռի պես հաստատուն վստահություն: Շարունակեք աղոթել, քանի որ այն արդեն այնքան մեծ սովորություն է դարձել, որ չեք կարող դիմադրել այդ պահանջներին:

Առհասարակ, այնքան աղոթեք, մինչև որ այն վերածվի Օրհնության: Այս միակ ձայնանիշն է, որի վրա պիտի ավարտվի ճշմարիտ աղոթքի մեղեդին: Ինչ որ մարդու սերն ու խնդությունն է ուրիշների հանդեպ, այդպես էլ նրա աղոթքն ու օրհնությունն է Աստծո հանդեպ: