Մայիսի 5
Ճանապարհը երկար ու հոգնեցնող է: Աշխարհը, ինքնին, հոգնեցուցիչ է: Այս է պատճառը, որ շատերը այսօր հոգնած ու մաշված են իսպառ: «Եկեք ինձ մոտ, և ես ձեզ հանգիստ պիտի տամ»:
Իմ որդիներ, դուք որ կանգնած եք Իմ Դրոշի ներքո, պետք է տեսնեք, որ դրա վրա գրված են հետևյալ բառերը. «ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ»: Նշանակում է՝ ինչ որ զգում է աշխարհը, Ես էլ եմ այդ նույնը զգում. ԵՍ՝ ՄԱՐԴՈՒ ՈՐԴԻՆ: Դուք Իմ հետևորդներն եք, անկասկած է, որ դուք էլ եք ձեզ վրա զգացել մարդու հոգնած ու մաշված լինելը, այսօր բոլոր հոգնած ու ծանրաբեռնվածները պիտի գան ձեզ մոտ և գտնեն այն հանգիստը, որ դուք գտաք Ինձ մոտ:
Իմ հետևորդները պետք է պատրաստ լինեն ոչ թե Իմ աջ կամ ձախ կողմը նստելու, այլ խմելու այն բաժակը, որ Ես խմեցի:
Խեղճ աշխարհ, սովորեցրեք նրան, որ մի լավ դեղամիջոց կա իր բոլոր ցավերի համար, այդ՝ Միությունն է Ինձ հետ: Համարձակություն ունեցեք տառապելու ու հաղթահարելու. լցվեք Իմ մեծագույն հանդգնությամբ: Հիշեք այս. պահանջեք Ինձնից անպահանջելին:
Ինչ որ աշխարհը անկարելի է համարում, հենց այդ կարող է ձերը լինել: Ուրեմն, Իմ որդիներ, մի մոռացեք՝ Գերագույն Հանդգնությունը:
0Comments