Վարդերի չգրված օրենքը․ Ինչի՞ մասին են պատմում վարդերը

եթե չգիտես ինչ ծաղիկ նվիրել աղջկան, ապա գնիր հենց վարդեր
Վարդեր

1

Ծաղիկներ ստանալը միշտ հաճելի է: Ավելի հաճախ մենք վարդեր ենք նվեր ստանում, քանի որ  գոյություն ունի չգրված օրենք` եթե չգիտես ինչ ծաղիկ նվիրել աղջկան, ապա գնիր հենց վարդեր: Սակայն քչերն են ծանոթ վարդերի չգրված մեկ այլ օրենքին.  նրանց գույնը շատ բան է պատմում նվիրողի նպատակների ու զգացմունքների մասին:

Մարտի 8

Սպիտակ վարդերը միշտ հայտնի են եղել որպես անմեղության ու մաքրության խորհրդանիշ: Եթե ձեզ նվիրել են սպիտակ վարդեր, փունջը նվիրողի փոխարեն  կասի «Ես հիանում եմ քեզնով, դու անկրկնելի ես, իմ սերը մաքուր է»: Սպիտակ վարդը հավերժ, վեհ, անբիծ սիրո խորհրդանիշն է` մաքուր եւ ուժեղ, ինչպես հեքիաթում: Այդ պատճառով էլ հենց  սպիտակ վարդերի փունջն ընդունված  ավանդույթ է հարսանիքներում:

Կարմիր վարդերը ամբողջովին սպիտակի հակադրությունն են: Նրանք խորհրդանշում են կիրք, ցանկություն, հարգանք, հիացմունք` էմոցիաների ողջ շրջանակը, որն իսկական երկրային սիրուն է բնորոշ: Հատկանշական է, որ կարմիր ու սպիտակ վարդերի խառը փնջերը նշանակում են` «Ես եւ դու մեկ  ամբողջություն ենք», քանի որ փունջը ներառում է սիրո վեհ եւ զգացմունքային բաղադրիչները:

Ի դեպ, եթե ընտրել սպիտակ վարդեր, որոնց տերեւները զարդարված են կարմիր ժապավեններով, փնջի իմաստը կլինի այնպիսին, ինչպիսին կարմրասպիտակավուն կոմպոզիցիայում է:

Մուգ կարմիր վարդերը նույն են ինչ կարմիրները, պարզապես մի փոքր մուգ: Ունեն նույն նշանակությունը: Նրանք կրկին նշանակում են կիրք, հիացմունք, սիրահարվածություն: Սակայն նրանց հաղորդած տեղեկատվությունը մի փոքր այլ է: Վարդերը կարծես թե ասում են «Դու չես էլ հասկանում, թե ինչ հիասքանչ ես», եւ խորհրդանշում են սեր առաջին հայացքից: Այդպիսի փունջն ընդունված է նվիրել սիրահարների օրվա կապակցությամբ:

Վարդագույն վարդերը տարբեր են լինում` բաց նրբերանգներից մինչեւ մորեգույն: Նրանց նշանակությունը պայմանավորված է նրբերանգներով: Օրինակ վառ վարդագույն կամ բալագույն վարդերը խորհրդանշում են երախտագիտություն, իսկ նուրբ վարդագույնները` համակրանք: Բայց, ամեն դեպքում, վարդագույն վարդերը դրանք  քնքշություն են, համակրանք, հարաբերությունների սկիզբ, զգացմունքների ակնարկում, որոնք մինչեւ վերջ դեռ պետք չէ արտահայտել:

Դեղին վարդերը, հակառակ ընդունված մոլորության, ոչ ամեն անգամ են բաժանում ակնարկում: Հակառակը դեղին վարդերը` ընկերության ու խոստովանության խորհրդանիշ են: Նրանք արտահայտում են հոգածություն, հազվադեպ  նաեւ հաշտվելու ցանկություն: Փունջը կարծես ասում է «Թող շուրջ բոլորը կանաչի:  Արի ամեն ինչ սկսենք նորից»: Ի դեպ, դեղին վարդերով ընդունված է «նշել» ձեռքբերումները: Այնպես որ, նրանց հայտնվելը ճաշկերույթներում ու ֆուրշետներում պատահական չէ: Իսկ ահա թեյի վարդերը բաժանման ավանդական խորհրդանիշն են: Դրանց շփոթում են լավատեսական դեղին վարդերի հետ: Դրանք կարծես թե ասում են՝ «Ես քեզ երբեք չեմ մոռանա, մնաս բարով»:

Նարնջագույն վարդերը խորհրդանշում են խանդավառություն ու ամենայն բարիք: Դրանց յուրահատուկ հատկանիշը նրանում է, որ բացի քնքուշ զգացմունքներից վարդերը պատմում են այն մասին, որ դուք հպարտանում եք ձեր սիրելիով:

Կանաչ վարդերը, որոնք նոր են հայտնվել վաճառքում նույնպես ունեն իրենց  նշանակությունը: Դրանք առատաձեռնության ու առատության խորհրդանիշն են: Նրանց օգնությամբ սիրո մասի պատմել չի հաջողվի, իսկ խանդի մասին կարող եք ակնարկել որքան կուզեք:

Եվ վերջում, երկնագույն երանգի վարդերը` խորհրդավորության խորհրդանիշ են: Այնպես, որ եթե ձեզ նվիրել են այդպիսի վարդեր, հնարավոր է ցանկացել են հայտնել, որ դուք անլուծելի սքանչելի հանելուկ եք:

Իհարկե, միշտ չէ, որ նվիրողները գիտեն, թե իրենց փնջերով ինչ ցանկություններ են փոխանցում: Բայց մի բան կարող եմ ասել հաստատ` եթե  գործնական 21-րդ դարում տղամարդը ձեզ ծաղիկներ է նվիրում, դրանք ամեն դեպքում արտահայտում են համակրանք, նույնիսկ եթե դրանք կարմիր չեն, այլ ինչ-որ խառը երանգներով:

Մարտի 8