Դեկտեմբերի 7
Ես ունեմ ուտելու կերակուր, որ դուք չգիտեք:
Սրանք Իմ Խոսքերն են, որ ասացի աշակերտներիս Իմ գործունեության առաջին օրերին: Այնուհետև առաջնորդեցի նրանց մի ճանապարհով, որ տանում էր՝ Աստծո հետ հոգով հաղորդակից լինելու Վսեմ Միության, երբ հասկացողությունն ու ըմբռնումն է տիրապետում և երբ զորությունը, կյանքը, կենսական Ուժը Մեկից անցնում է մյուսին:
Կերակուրը սնուցում է մարմինը, իսկ Աստծո Կամքի կատարումը զորությունն ու սնունդն է կյանքի: Կերակրվիր այդ սնունդով:
Հոգու սովը առաջանում է՝ Իմ Կամքը թերի կամ առանց հաճույքի կատարելուց: Աշխարհը որքան շատ է խոսում սովահար մարդկանց մասին, իսկ ինչ ասել հապա սովահար հոգիների մասին:
Ուրեմն՝ Իմ Կամքը կատարելը թող քո կերակուրը լինի: Այդպես դու Զորություն ու Մեծ Ուժ կստանաս:
0Comments