Քո Հույսը Տիրոջ մոտ է. Խորհուրդներ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Գալիքը՝ Իմ հետևորդների Ապագան, չի կարող ուրախ չլինել, չի կարող զվարթությամբ լեցուն չլինել

Հիսուս

Նոյեմբերի 17

Քո Հույսը Տիրոջ մոտ է: Ինձ վրա դրված քո Հույսը օրը օրին թող ավելանա: Իմացի՛ր՝ ինչ որ Գալիքը քեզ համար ունի պահած՝ Ինձնից պիտի գա: Գալիքը՝ Իմ հետևորդների Ապագան, չի կարող ուրախ չլինել, չի կարող զվարթությամբ լեցուն չլինել: Ուստի երկնքի մեջ, թե երկրի վրա, ուր էլ, որ լինես, քո ճանապարհը ճշմարիտ հրճվանքի ճանապարհ պիտի լինի: Զուր մի ջանա գաղտնի խորհուրդների, անըմբռնելի ճշմարտության ու իրականության պատասխանները գտնել:

Սովորիր հետզհետե էլ ավելի մոտենալ ու ճանաչել Ինձ: Այդ ճանաչումի մեջ դու կգտնես այն բոլոր պատասխանները, որոնց կարիքն իսկապես ունես Այստեղ՝ երկրի վրա: Իսկ երբ երես առ երես տեսնես Ինձ՝ Բացարձակ Հոգևոր աշխարհի մեջ, այն ժամանակ կարիք չես ունենա որևէ բան հարցնելու: Այնտեղ քո բոլոր պատասխանները կգտնես Իմ մեջ:

Հիշիր, որ Ես երբեմն ուղիղ պատասխանն էի մարդկանց այն բոլոր հարցերի, որ վերաբերում էին Իմ Երկնային Հորը և Իր Օրենքներին: Մի հետաքրքրվիր ոչ մի տեսակ աստվածաբանությամբ, դու միայն Ինձ ճանաչիր. Ես Աստծո ԲԱՆՆ ԵՄ:

Աստծո մասին եղած ողջ գիտելիքը կարող ես գտնել Իմ մեջ: Եթե մարդը չի ճանաչում Ինձ, Իմ բոլոր ասածներն անարձագանք կմնան նրա սրտի մեջ: