Ես ձեր կողքին եմ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Քո ներկայության մեջ է անսպառ ուրախությունը, Քո աջ Ձեռքի մեջ են երանությունները Հավիտենական Կյանքի

Հիսուս

Նոյեմբերի 4

Մի՛ փորձեք անձնական ջանքերով Կատարյալ Ուրախություն ձեռք բերել: Այդ անկարելի է, ինչպես որ անկարելի է սիրելի մարդու ներկայության ուրախությունը ապրել՝ պարզապես պատկերացնելով նրա ներկայությունը:

Հաճախ կանչեք Իմ Անունը. «Հիսուս»:

Իմ Անունը կանչելը իրականում չի հրավիրում Ինձ, որովհետև Ես արդեն իսկ ձեզ մոտ եմ, սակայն այդ կանչը պատճառ է դառնում, որ ձեր աչքերից ցած թափվեն տեսողությունը ծածկող այն թեփուկները, որ խանգարում էին Ինձ տեսնել:

Այս նմանում է սիրելի մեկի ձեռքի սեղմումին, որին հետևում է պատասխան սեղմումը, ինչն էլ ուրախության հուզումով է լցնում ձեր սիրտը՝ զգացնել տալով մտերմիկ ներկայությունը ձեր սիրելի մարդու: