Մարդը Մինչև Որ Կատարյալ Կերպով Չձախողվի, Չի Կարող Սովորել Ճշմարիտ Խոնարհությունը, ու միայն խոնարհներն են, որ պետք է ժառանգեն երկիրը

Մենակություն

Հիսուս

Հոկտեմբերի 18

Այն ժամանակ բոլոր աշակերտները լքեցին նրան ու փախան:

Դարերի ընթացքում անմնացորդ նվիրումի բոլոր գործերը՝ դժվարությունների ժամանակ ցույց տված հնազանդությունը, ծառայության մեջ ցույց տված սիրո բոլոր արտահայտությունները Ես ընդունել եմ իբրև քավություն Իմ այն մենակության, որ ապրեցի երկրի վրա, երբ Իմ աշակերտները լքեցին Ինձ:

Այնուամենայնիվ, Ես իրազեկ էի մարդկությանը փրկելու Իմ Հոր ծրագրին. միայն մի պահ այն մերժելու փորձությունն ունեցա: Գեթսեմանի պարտեզում ապրեցի այդ տկարությունը՝ ակամա վիճարկելով Իր Միտքն ու նպատակը: Այնպես որ Ես ճանաչում եմ միայնակի ու լքվածի վիճակը:

Այստեղից երկու անհրաժեշտ դաս սովորեք, Իմ որդիներ: Նախ իմացեք, որ Ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում մենակությունը, լքումը և առանձնությունը: Իմացեք, որ հավատարմությամբ կատարած ձեր յուրաքանչյուր գործ ճշմարիտ սփոփանք է Իմ Սրտին: Իմացեք նաև, որ Ինձ լքող ու փախչող մարդկանց էր, որ Ես տվեցի մարդկությանը Իմ Պատգամները տանելու պարտականությունը: Այդ փախչողներին, վախով համակված այդ մարդկանց էր, որ տվի Իմ Զորությունը՝ Բժշկելու և հավիտենական կյանքի բարձրացնելու մարդկությանը: Ես աշխարհի հաջողությունները չօգտագործեցի Իմ Թագավորության կարևոր գործերը կատարելու համար. «Նրանք բոլորը թողեցին նրան ու փախան»: Սովորեք նաև, թե ինչ քաղցրությամբ պիտի հասկանալ ու ներել մարդկանց թերությունները: Մարդը Մինչև Որ Կատարյալ Կերպով Չձախողվի, Չի Կարող Սովորել Ճշմարիտ Խոնարհությունը: Ու միայն խոնարհներն են, որ պետք է ժառանգեն երկիրը: