Երգահան Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է WCIT-2019 համաժողովի բացման համերգի ընթացքում արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտության կատարմանը.
«Այս արհեստական ինտելեկտի «ստեղծագործության» գեղագիտական և այլ մշակութաբանական ասպեկտների մասին չեմ խոսի:
ԲԱՅՑ!!! Ուշադիր լսեք նախաբանող տեքստի տակ հնչող երաժշտությունը, որից «ներշնչվել է» այս արհեստական ինտելեկտը, ասել է թէ` ալգորիթմեր մշակող ծրագրավորող տղան::
Հարգելիներս, հնչում է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ, հետևաբար ՈՉ ՄԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏՎԵԼ, որևէ կերպ օգտագերծելու, որևէ ձևաչափով և համարում եմ սա հեղինակային իրավունքի և մտքի ազատության օրենքի ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄ:
Հետամուտ եմ լինելու այս հարցին»:
0Comments