Լինելով մի քանի սերունդ ուսուցիչների ընտանիքից` մեծ հարգանք ունեմ իրենց նկատմամբ. Արևիկ Անափիոսյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Անափիոսյանը շնորհավորելով ուսուցիչներին նշեց, որ ուսուցիչները մեծ նվիրումով անեն իրենց գործը և ձգտեն նորարարության

Ուսուցչի տոնի առթիվ SHANTNEWS.am-ը զրուցել է ՀՀ ԿԳՄՍ  փոխնախարար Արևիկ Անափիոսյանի հետ: Մեզ հետ զրույցում Անափիոսյանը նշեց, որ մաղթում է, որ ուսուցիչները մեծ նվիրումով անեն իրենց գործը, ձգտեն նորարարության և սերունդներ կրթելու գիտակցումն ընդլայնվի.

«Ես ինքս, լինելով մի քանի սերունդ ուսուցիչների ընտանիքից, մեծ հարգանք ունեմ իրենց նկատմամբ: Ես ուսուցիչ չեմ, այլ դասախոս եմ, գիտեմ, թե դա ինչ բարդ աշխատանք է: Ես հույս ունեմ, որ այն գործը, որ անում եմ, եղել է ինչ-որ տեղ իրենց ավանդը և ես հիմա դա վերադարձնում եմ հանրությանը: Յուրաքանչյուր ուսուցիչ պետք է հասկանա, որ ներդրում ունի անհատի՝ մարդ դառնալու ճանապարհին»:

Ավելի մանրամասն՝ shantnews.am