Ներիշխանական ինտրիգ և դիրքավորումների պայքար. Հեղափոխական թեւն ուզում է «քցե՞լ»

Հ/կ սեկտորի ներկայացուցիչները բավական շատ են հատկապես օրենսդիրում՝ «Իմ քայլը» խմբակցությունում՝ թվով 18 պատգամավոր

«Դավիթ Սանսարյանի եւ ՊՎԾ շուրջ ծավալվող զարգացումները փաստացի վկայում են ոչ միայն կոռուցիոն խնդիրների առկայության, այլեւ ոչ պակաս խորքային ուրիշ խնդիրների մասին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, հարցն այն է, որ իշխանության ներսում իրականում առկա են ընդգծված բեւեռներ, եւ ներիշխանական դիրքավորումների հարցն ավելի է սրվել:

Խոսքը, այսպես կոչված, բուն հեղափոխականների եւ հ/կ սեկտորի (այսպես կոչված՝ «սորոսականների») ներքին պայքարի մասին է:

Սանասարյանն, ըստ էության, տարիներ շարունակ դիտարկվել եւ համարվում է հ/կ սեկտորի կարեւորագույն դերակատարներից մեկը, եւ այս գործընթացը կատարվում է այդ թեւին իր տեղը ցույց տալու համար, որպեսզի չանցնեն սահմանները:

Հ/կ սեկտորի ներկայացուցիչները բավական շատ են հատկապես օրենսդիրում՝ «Իմ քայլը» խմբակցությունում՝ թվով 18 պատգամավոր: Թերթի ներիշխանական աղբյուրի փոխանցմամբ, այս հատվածի մոտ դժգոհության ալիք է հասունանում, քանի որ հասկանում են, որ բուն հեղափոխական թեւն իրենց թիմին ուղղակի ցանկանում է «քցել»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: