Հոկտեմբերի 4
Ահա գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքը: (Հովհ. Ա. 29):
«Քրիստոս՝ մեր Զոհը, զոհվեց մեզ համար»: Ես եմ Աստծո Գառը: Ինձ վրա դրեք ձեր մեղքերը, ձախորդությունները, ձեր թերացումները: Իմ զոհաբերվելով՝ քավվել են այդ բոլոր մեղքերը: Ես եմ Միջնորդը Աստծո և մարդու միջև: Մարդը՝ Հիսուս Քրիստոս:
Մի՛ մնացեք կանգնած անցյալի մեջ: Այդպես վարվելով՝ դուք ապարդյուն եք դարձնում Իմ Զոհվելը: Առհասարակ իմացեք, որ Իմ միջոցով դուք արժանացել եք կատարյալ ներումի, կատարյալ բժշկության, կատարյալ ընկերակցության:
0Comments