«Դոմ 2» նախագծի մասնակից Արտյոմ Սորոկան հայտարարել է, որ Պավել Վոլյան փոխառել է հագուստի դիզայնի իր գաղափարը, գրում է Starhit-ը։ «Ամեն ինչ հրաշալի հասկանում եմ, հումորիստները հաճախ են կատակներ գողանում միմյանցից, սակայն ուրիշից բիզնես գաղափարը գողանալը չափազանց է»,- կարծում է Արտյոմը։
«Դոմ 2»-ի մասնակցի խոսքով՝ երկու տարի առաջ ինքը որոշում է կայացրել ստեղծել սեփական մերչը։ Մտահղացումը պարզ էր եւ հիշվող. Սորոկան հագուստի վրա գրեց այն, ինչ դրանք նշանակում են։ «Եթե գտնեք 2018թ.-ի հունվարի 16-ի եթերը, երբ ես եկել եմ նախագիծ, կարելի է տեսնել՝ ինչպես եմ ես նստած «գլխարկ» գրությամբ գլխարկով եւ «շապիկ» գրությամբ շապիկով»,- ասում է Սորոկան։
Վերջերս VOLЯ WEAR ապրանքանիշը, որը պատկանում է Պավել Վոլյային եւ Լյայսան Ուտյաշովային, ներկայացրել է հագուստի նոր հավաքածուն, որի դիզայնը նման է Սորոկայի հագուստի դիզայնին։
«Հետեւորդները սկսեցին գրել ինձ, որ Պաշան թողարկել է իր մերչը։ Չգիտեմ՝ նա դա անձամբ է արել, թե դա նրա մենեջերների ձեռքի գործն է, որոնք գաղափար են տվել, սակայն նա այն չի համաձայնեցրել, բայց ըստ էության՝ դա իմ մտահղացումն է, եւ Վոլյան այն գողացել է։ Մենք նույն հեռուստաալիքում ենք աշխատում, նրա այդ վարքագիծը շատ տգեղ է»,- եզրափակել է Սորոկան։
Սորոկայի եւ Վոլյայի հագուստների միջեւ միակ տարբերությունը լեզուներն են, որոնցով գրված են գրությունները։ 2018թ.-ին Արտյոմը թողարկել է ռուսալեզու գրություններով հագուստի հավաքածուն, իսկ Պավելի դեպքում բառերը գրված են լատինատառ։ Instagram-ի Stories Բաժնում Սորոկան ներկայացրել է զգեստապահարանի բոլոր իրերը՝ դրանք ուղեկցելով «Վոլյան գող է» հեշթեգով։
0Comments