«Շերեմետևո»-ում վթարային վայրէջքի պահին հրդեհված SSJ 100-ի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել

Տեղի ունեցած միջադեպի հետևանքով, երբ թռիչքի մեկնարկից րոպեներ անց վթարային վայրէջք իրականացնելու պահին հրդեհվել էր Մոսկվայից Մուրմասնկ ուղևորվող օդանավը, 41 մարդ մահացել էր

 

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում մայիսին կոշտ վայրէջք իրականացնելիս բռնկված SSJ100 օդանավի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին, Դենիս Եվդակիմովին մեղադրանք է առաջդրվել Քրեական օրենսգրքի «Օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է երկուսից ավելի մարդկանց մահվան» հոդվածով:  

Հետաքննության տվյալներով՝ հրամանատարը «կոշտ վայրէջք իրականացրել», իսկ նրա հետագա գործողությունները, որոնք խախտել են «սահմանված կանոնները» հանգեցրել են օդանավի բռնկմանը:  

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Եվդակիմովը չի ընդունել իր մեղքը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել են ազատազրկման հետ կապ չունեցող միջոց: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրան մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ի տեղին տեղի ունեցած միջադեպի հետևանքով, երբ թռիչքի մեկնարկից րոպեներ անց վթարային վայրէջք իրականացնելու պահին հրդեհվել էր Մոսկվայից Մուրմասնկ ուղևորվող օդանավը, 41 մարդ մահացել էր: