Մալայզիայի Perdana University-ի գիտաշխատող Էռնա Ֆարիզա Մոհդ Փութը բացատրել է, թե ինչ կանոններ և մեթոդներ կօգնեն նվազագույնի հասցնել սմարթֆոնի օգտագործման հետևանքով ստացվող վնասը, հաղորդում է «Mir24» հեռուստաալիքը:
Հայտնի է դարձել, որ անհրաժեշտ է գնել այնպիսի սմարթֆոն, որը հնարավոր կլինի բռնել ձեռքի բութ մատով և ցուցամատով: Դա կօգնի խուսափել թմրությունից, բութ մատի, դաստակի, պարանոցի և մեջքի շրջանում ցավից:
Բացի այդ, սմարթֆոնի վրա տեքստ հավաքելիս ցանկալի է օգտագործել երկու ձեռքերի մատները:
Փորձագետը նաև հայտնում է, որ գործիքը պետք է պահել կրծքավանդակի, կզակի կամ աչքերի մակարդակում: Սա թույլ է տալիս պարանոցը ֆիքսել բնական դիրքում:
Բացի այդ, երկարատև խոսակցությունների համար ավելի լավ է օգտվել ականջակալներից:
0Comments