Ճիշտ չի լինի՞, եթե մարզպետները լինեն ընտրովի. Սասուն Միքայելյանը՝ Վաչե Տերտերյանին

Դա կարող է լինել հետո, որովհետև մարզպետական ինստիտուտը պետական կառավարման ինստիտուտ է

Այսօր խորհրդարանում ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, դիմելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին, ցանկացավ իմանալ՝ արդյո՞ք ավելի ճիշտ չի լինի, եթե Հայաստանում մարզպետները լինեն ընտրովի, ոչ թե նշանակովի:

Տերտերյանը նշեց, որ հարցին հնարավոր է պատասխանել միայն տեսության մեջ. «Մենք այդ խնդրին կարող ենք մոտենալ միայն մի պարագայում, երբ ունենանք կայացած ու ուժեղ համայնքներ՝ առաջին աստիճանում, և մտածենք երկրորդ աստիճանի տեղական ինքնակառավարման մասին: Հակառակ դեպքում ընտրովի մարզպետների մասին մտածելու համար հիմքեր չունենք: Դա կարող է լինել հետո, որովհետև մարզպետական ինստիտուտը պետական կառավարման ինստիտուտ է»: