Գեներալ Սեյրան Սարոյանի 27-ամյա որդին բերման է ենթարկվել․ նա հարվածել է ֆիզկուլտուրայի ուսուցչին

Ոստիկանությունից հաստատեցին այս տեղեկությունը

Էջմիածին քաղաքի դպրոցի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ ծեծի կասկածանքով բերման է ենթարկվել Սեյրան Սարոյանի որդին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով. «այո, օպերատիվ տեղեկություններն իրացնելով ոստիկանության կողմից բերման է ենթարկվել, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։

Նախնական տեղեկություններով՝  Էջմիածնի թիվ 9 դպրոցի բակում երեկ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Սեյրան Սարոյանի 27-ամյա որդին հարվածել է նույն դպրոցի 24-ամյա ֆիզկուլտուրայի ուսուցչին։