Երիտասարդ արտիստուհի Չան Քլեյռինը նոր շունչ է բերել նորաձեւության մեջ։ Աղջիկը ոճային զգեստների մոդելներ է ստեղծում, բայց դրանք նկարում է ոչ թե մատիտով կամ ջրաներկով, այլ եղունգի լաքով։
Սինգապուրից գեղեցկուհին իր յուրօրինակ աշխատանքները ցուցադրում է Instagram-ում իրեն հետեւող օգտատերերին եւ մշտապես գովեստի խոսքերի արժանանում։
Չնայած երիտասարդ Քլեյռինն իր բոլոր աշխատանքներն էլ շատ է սիրում, բայց ցանկանում է հարսանյաց զգեստների մոդելավորմամբ զբաղվել։
Ի դեպ, Չանի աշխատանքները դիտելիս ակամայից հիշեցինք հայ տաղանդավոր նկարիչ, իլյուստրատոր Էդգար Արտիսին, որը թղթի վրա մատիտով պատկերում է մոդելների, այնուհետեւ նրանց «հագցնում է» զգեստներ՝ պատրաստված ամենատարբեր, ամենաանհավանական նյութերից՝ սոխի, մանդարինի, կիտրոնի կեղեւներից, նռան հատիկներից, փայտիկներից, մթերքներից եւ այլն:
0Comments