Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը լուսանկարվել է «Variety» հրատարակության ոճային ֆոտոշարքում։ Լուսանկարներից մեկը, որը հրապարակվել է արտիտսի Instagram-յան էջում, կզարդարի համարի շապիկը։
Երգչուհին լուսանկարկվել է հյուրանոցի միջանցքում, կրում է սեւ, երկար զգեստ, որը վերնամասում թափանցիկ է եւ զարդարված է փետուրներով։
Բացի գրավիչ ֆոտոշարքից՝ աստղը նաեւ անկեղծ հարցազրույց է ունեցել իր կյանքի կարեւոր իրադարձությունների մասին։
Ջենիֆեր Լոպեսին հարցեր են տվել Ալեքս Ռոդրիգեսի հետ նրա նշանադրության, «Մերկապարուհիները» ռեյտինգային ֆիլմում նկարահանումների մասին։ Ամսագրի նոր համարը վաճառքում կհայտնվի արդեն սեպտեմբերին։
Ջենիֆեր Լոպեսի խոսքով՝ ինքն առաջին անգամ կարող է վստահորեն ասել, որ իր կյանքը ներդաշնակ է։ Ալեքս Ռոդրիգեսի շնորհվ ծաղկում են դերասանուհու հարաբերություններն ու կարիերան։ Այժմ աստղն ու նրա սիրելին ծրագում են մեծ հարսանիք կազմակերպել, ինչը Ջեյ Լոն ընդգծել է՝ ցուցադրելով նշանադրության մատանին։
0Comments