Սեպտեմբերի 20
Տեր մեր, Հիսուս, պաշտում ենք Քեզ
Ուրախ սրտով երգեր երգեք Ինձ: Երգեք ու բարեբանեք Իմ Սուրբ Անունը: Ուրախությունը մարդու երախտագետ սրտի տուրքն է՝ Ինձ ուղղված:
Երբ դուք բարեբանում եք, ուրախության խայտանքը ողողում է ձեր ողջ էությունը, և դուք փոքր-ինչ ավելի եք սովորում Երկնային Հյուրընկալի ուրախության մասին:
0Comments