ՌԴ կազմում ընդգրկված Բուրյաթիայի Հանրապետության ոստիկանությունը ձերբակալել է Յակուտիայի բնակիչ Ալեքսանդր Գաբիշևին, որը հետախուզման մեջ էր գտնվում: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ՆԳՆ շրջանային վարչությանը:
Ինչպես նշում են տեղի ԶԼՄ-ները, Գաբիշևը հայտնի է որպես «շաման-մարտիկ, որը գնում է վտարելու Պուտինին»:
«Սեպտեմբերի 19-ին «Բայկալ» դաշնային մայրուղու 202-րդ կմ-ի վրա ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 1958 թվականի ծնված տղամարդու, որը հետախուզման մեջ է գտնվում Յակուտիայում հանցագործություն կատարելու համար»,- ասվում է իրավապահ մարմնի հաղորդագրության մեջ:
Գաբիշևը որոշել էր քայլելով հասնել Մոսկվա՝ «Կրեմլից չար ոգի Պուտինին քշելու» նպատակով: Հաղորդվում է, որ ձերբակալվածին տեղափոխելու են Յակուտիա հետաքննություն անցկացնելու համար:
0Comments