Google-ը վճարել է ավելի քան 1 մլրդ դոլար Ֆրանսիայի իշխանություններին տարաձայնությունները հարթելու համար

2015 թվականից ի վեր ֆրանսիացի իրավապահները հետաքննություն են անցկացնում Google-ի նկատմամբ Ֆրանսիայում եւ Իռլանդիայում ընկերության եկամտի չափը պարզելու նպատակով

Google-ն ավելի քան մեկ միլիարդ դոլար է վճարել Ֆրանսիայի իշխանություններին հարկերի ոլորտում մեքենայությունների համար մեղադրանքների շուրջ բազմամյա վեճը հարթելու համար, հաղորդում է  AP-ը:

Փարիզի դատարանը հաստատել է 500 մլն եվրոյի չափով (551 մլն դոլար) տուգանքը հարկերից խուսափելու համար մեղադրանքի շրջանակում: Google-ը հայտարարել է, որ վճարել է հավելյալ 465 մլն եվրո (513 մլն դոլար) «լրացուցիչ հարկերի» տեսքով:

2015 թվականից ի վեր ֆրանսիացի իրավապահները հետաքննություն են անցկացնում Google-ի նկատմամբ Ֆրանսիայում եւ Իռլանդիայում ընկերության եկամտի չափը պարզելու նպատակով. այդ երկրներում հարկերը զգալիորեն ցածր են:

«Մենք դեռեւս համոզված ենք, որ միջազգային հարկային համակարգի ռեֆորմը լավագույն տարբերակն է հստակ հիմք ապահովելու այն ընկերությունների համար, որոնք աշխատում են ամբողջ աշխարհում»,-նշված է տեխնոհսկայի հայտարարության մեջ: