Տեւական դադարից հետո Գրիգորի Լեպսը սկսել է խմել

Ինձ նորմալ էի զգում, քանի որ մեծ կամքի ուժ ունեմ

Երգիչ Գրիգորի Լեպսը, որն ալկոհոլի հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել, մեկ տարվա դադարից հետո կրկին սկսել է խմել։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ երաժիշտին նկատել են գինու բաժակը ձեռքին։

«Այս անգամ չեմ խմել ամբողջ տարին, քանի որ ազնիվ խոսք էի տվել։ Ինձ նորմալ էի զգում, քանի որ մեծ կամքի ուժ ունեմ։ Հիմա կրկին երբեմն կարող եմ ինձ թույլ տալ, բայց շատ քիչ»,- ասել է Լեպսը։

Картинки по запросу лепс алкоголь

2013թ.-ին նրան ներառել են ԱՄՆ ֆինանսների նախարարության սեւ ցուցակ «Եղբայրական շրջապատ» հանցավոր խմբավորման հետ կապեր ունենալու կասկածների պատճառով։ Մերժել են նաեւ արտիստի մուտքն Իսրայել եւ Ուկրաինա։

Լուսանկարները՝ ՌԻԱ Նովոստի