Սեպտեմբերի 7
Աստծո իշխանությունն ու նրա բազուկների մշտնջենավոր զորությունը քեզ հովանի թող լինի
Բազուկներ, պաշտպանող բազուկներ, որ արտահայտում են սիրազեղ խնամքը ձեր Հոր, և Իմ Հոր, որ երկնքում է: Մարդը իր նեղության ու դժվարության մեջ ոչ մի բանի կարիք այնքան չի զգում, որքան ապահով ապաստանի: Մի տեղ, ուր կարողանա պատսպարվել: Մի տեղ, որ ոչինչ և ոչ ոք չկարողանա խանգարել իրեն:
Հաճախ ասեք դուք ձեզ. «ՆԱ մեր ապավենն է»: Ասեք այնքան, մինչև որ այս ճշմարտությունը ձեր էության մասը դառնա: Ասեք այնքան, մինչև համոզվեք ու վստահ լինեք, որ ոչինչ չի կարող ձեզ վախեցնել:
Զգացեք այս ոչ միայն մինչև վախի անհետանալը, այլ մինչև այն ժամանակ, երբ ուրախության երգը զրնգա ձեր հոգիներում: Հավիտենական Ապավեն: Մշտնջենական բազուկներ, որոնք ոչ միայն չգիտեն հոգնել, այլև ապահով են ու վստահելի:
0Comments