Հեղափոխական պեդոֆիլը

Մի քանի օր առաջ Արա Մանուգյանին պեդոֆիլիայի հոդվածով մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող իրավապաշտպան, հետաքննող լրագրող, Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնի անդամ Արա Մանուկյանը (Ara K. Manoogian) մեղադրվում է մանկապղծության մեջ:

Արա Մանուկյանին 2019 թվականի օգոստոսի 6-ին մեղադրանք է առաջադրվել սեռական հանցագործության, մասնավորապես, մանկապղծության համար:

Կալիֆոռնիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ մեղադրանքը վերաբերում է մինչև 14 տարեկան անչափահասների հետ անառակաբարո գործողություններ կատարելուն:

Արա Մանուկյանի նկատմամբ սահմանվել է 1,330,000 դոլարի չափով գրավ և նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Համահայկական Հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը այս առթիվ հիշել է, թե ինչպես էր տարիներ առաջ Մանուկյանը փորձում խոչընդոտել հիմնադրամի գործունեությունը: «Տարածում էր տարբեր ստեր մեր մասին։ Ասեմ ավելին, իմ ղեկավարման 10 տարիների ընթացքում նա միակ քննադատն էր։ Ես միշտ ասում էի, որ նա աշխատում է ազերիների համար և կատարում է պատվերներ։ Երբեք չեմ էլ պատասխանել իր զառանցանքներին։
Եվ ահա մի քանի օր առաջ այդ նույն Արա Մանուգյանին պեդոֆիլիայի հոդվածով մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում։ Ընդորում խոսքը գնում է իր իսկ երեխու մասին։
Այ սրանք են մեզ քարկոծողները։
Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի...» գրել է նա:

Հիշեցնենք նաեւ, որ Մանուկյանն Գարեգին Բ-ի դեմ տարիներ շարունակ ակտիվ պայքար էր մղում:

Տարիներ առաջ ԱՄՆ-ում նա էր կազմակերպիչն այն բողոքի ակցիայի, որն իրականացրեցին մի խումբ հայեր, հենց եկեղեցում՝ պատարագի ժամանակ, որը մատուցվում էր վեհափառի կողմից, հայ համայնքի ներկայացուցիչները սկսեցին գոռգոռալ, բղավել ու վիրավորանքներ հնչեցնել Գարեգին Բ-ի հասցեին: Մանուկյանը հայտարարում էր, որ Գարեգին Բ-ն 1999 թվականին ընտրվել է ընտրակեղծիքների օգնությամբ:

Արա Մանուկյանը հեղափոխության օրերին եւ մինչ օրս էլ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է, ակտիվ հեղափոխական, որը ըստ լուրերի խառնակչություններ է իրկանացնում ԱՄՆ հայ համայնքում:

Անի Սահակյան, Hayeli.am