Կարո Փայլանը պատասխանել է Էրդողանի մամուլի խոսնակին

Ինչո՞ւ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 5 տարի շարունակ ապրիլի 24-ին հայ ժողովրդին ցավակցական ուղերձ հղում

Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը «Թվիթեր»-ի միկրոբլոգում պատասխանել է ցեղասպանության մասին Մակրոնի հայտարարությունը քննադատած՝ Թուրքիայի նախագահիմամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին, ով նշել էր, որ այդ պնդումները քաղաքական սուտ են: «Եթե դաքաղաքական սուտ է, ապա ինչո՞ւ է Թուրքիայի նախագահը 5 տարի շարունակ ապրիլի 24-ին հայ ժողովրդին ցավակցական ուղերձ հղում:

Սա նախ և առաջ Թուրքիայի մեջլիսի ու նախագահի խնդիրը պետք է լինի, պետք է առերեսվել և անուն տալ տեղի ունեցածին... 104 տարի է՝ սպասում ենք արդարության»,-գրել է Փայլանը: