Արցախը մերն եղել է, կա և կլինի

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի արցախցիներ շնորհավորում եմ Ձեզ Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։

Անցած 28 տարիները ապացույց են ողջ աշխարհին մի պարզ իրողության՝ Արցախը մերն եղել է, կա և կլինի։

Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ և սահմաններին ծառայություն անցնող յուրաքանչյուր զինվորական՝ մեր երկրի պահապանն է, մեր անկախության հենասյունը և մեր հպարտության երաշխավորողը։

Թող Տիրոջ սերն ու ողորմությունը հովանի լինեն Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին և աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակներին:

Կեցցե Արցախի անկախությունը և պետականությունը։
Փառք նահատակներին և հավերժություն Հայ Ժողովրդին:

ԱՐՑԱԽԸ ՄԵՐՆ Է և ՎԵՐՋ.