Մառլոն Բրանդոն ենթադրել է, որ Մայքլ Ջեքսոնը կարող էր ոտնձգել մանկահասակների նկատմամբ

Նրա ավագ որդին՝ Միկո Կաստենդո Բրանդոն, աշխատում էր փոփ արքայի մոտ, որի շուրջ արդեն իսկ կրքեր էին բորբոքվում կապված սեքսուալ բռնության եւ պեդոֆիլիայի մեղադրանքների հետ

90-ականների սկզբում դերասան Մառլոն Բրանդոն՝ «Կնքահայրը» ֆիլմի աստղը, հյուրընկալվել է երգիչ Մայքլ Ջեքսոնի «Նեվերլենդ» ռանչոյում: Այդ ժամանակ նրա ավագ որդին՝ Միկո Կաստենդո Բրանդոն, աշխատում էր փոփ արքայի մոտ, որի շուրջ արդեն իսկ կրքեր էին բորբոքվում կապված սեքսուալ բռնության եւ պեդոֆիլիայի մեղադրանքների հետ:

Картинки по запросу marlon brando michael jackson

Լրագրողների ձեռքում է հայտնվել զրույցի սղագրությունը, որը թվագրված է 1994թ.-ի մարտի 14-ով, որը Մառլոն Բրանդոն ունեցել է հարցաքննության ընթացքում: Հիշեցնենք՝ այդ ժամանակ 13-ամյա Ջորդան Չանդլերի հայրը Մայքլ Ջեքսոնին մեղադրել էր որդուն բռնաբարելու մեջ:

«Ես Մայքլին հարցրի՝ արդյոք նա կույս է: Բայց նա միայն ծիծաղում էր»,- պատմում է դերասանը: Բրանդոն նշել է, որ աստղին միշտ շփոթեցրել են նրա սեքսուալ կյանքին առնչվող հարցերը: Նրա խոսքով՝ Ջեքսոնն ապրում էր իր կողմից հորինված աշխարհում եւ իրական հույզերն արտահայտելու խնդիրներ ուներ:

Картинки по запросу marlon brando michael jackson

«Նա ասաց, որ ատում է իր հորն ու սկսեց լաց լինել»,- ասել է Բրանդոն: Դերասանը Ջեքսոնին հարցրել է ընկերների մասին, ինչին վերջինս պատասխանել է, որ իրեն դուր չի գալիս իր տարեկիցներից ոչ մեկը: Դերասանը հետաքրքրվել է, թե ինչու է այդպես, իսկ երգիչը կրկին լաց է եղել ու ասել. «Ես չգիտեմ, չգիտեմ»:

Դատախազների հետ զրույցում Բրանդոն խոստովանել է, որ սկզբնական շրջանում Ջեսքսոնին համասեռամոլ է համարել, սակայն ռանչոյում այդ զրույցից հետո կասկածել է, որ «նա, հնարավոր է, ինչ-որ կապ ունի երեխաների հետ»: «Ես հասկացա, որ նրա կյանքում խնդիրներ են առկա»,- նշել է դերասանը, գրում է  NEWS.am STYLE