Վազգեն Սարգսյանի անվանը ոչ ոք այդքան վնաս չի տվել, որքան նրա եղբայր Արամ Սարգսյանը. Արամ Հարությունյան

Արամ Սարգսյանի ամենամեծ հակառակորդը ինքն է

Վազգեն Սարգսյանին` իր ժառանգությանը, իր անունին, ոչ ոք այդքան վնաս չի տվել, որքան նրա եղբայր Արամ Սարգսյանը. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով Արամ Սարգսյանի այն համոզմանը, որ Ամուլսարի հանքը պետք է շահագործել:

Արամ Հարությունյանը կարծում է, որ Արամ Սարգսյանը դավաճանել է Վազգեն Սարգսյանի գաղափարներին, երբ գնաց, կանգնեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին:

Դիտարկմանը, որ նա էլ կարող է իր կարծիքն ունենալ, Արամ Հարությունյանը նշեց, թե ակնհայտ է՝ նրա կարծիքները միշտ հակասում են իրար: «Արամ Սարգսյանի ամենամեծ հակառակորդը ինքն է»,-ասաց Հարությունյանը։