Օգոստոսի 20
Կգամ անպայման: Կգամ, քանի որ դուք Իմ կարիքն ունեք: Մի շտապեք. երկար ժամանակով մնացեք Ինձ մոտ: Իմ այս արևալույսի, Իմ այս փառավոր մաքուր օդի, Իմ Ներկայության ու Իմ Խոսքի մեջ: Սրանք են, որ ինչ-որ մի ժամի օրը տոնական կդարձնեն անպայման:
Արևալույսը զվարթությամբ է լցնում մարդու սիրտը: Այդ բնության պայծառ ժպիտն է:
Մաքուր օդում շատ ժամանակ անցկացրեք: Արևը և օդը. Վստահությունը և Հավատքը Իմ ամենազորեղ դեղերն են: Վստահությունը Հոգու արյունն է. այդ նշանակում է՝ Պարուրել Անձը Աստվածային Հոգով:
Հավատքը՝ Աստվածային Հոգու Հեղումն է Մարդու Հոգու մեջ:
Միտքը, հոգին ու մարմինը վերակազդուրման մշտական կարիքն ունեն: Թող բարով գա՝ ասեք Իմ առանձնահատուկ վերաբերմունքին, որ ունեմ ձեր Երկուսի նկատմամբ: Մոտեցեք Ինձ:
Հաճախ է բնությունը դառնում Իմ Սպեղանին՝ հոգնած հոգիների ու սպառված մարմինների համար:
0Comments