Օգտատերերը կարծում են, որ ձեռնարկատեր եւ հեռուստաաստղ Քայլի Ջենները վաղաժամ ծերացել է։ Նրանց մեկնաբանություններին ուշադրություն է դարձել Daily Mail-ը։
Իր 22-ամյակը Քայլին նշել է Իտալիայում, ուր այժմ հանգստանում է սիրելիի եւ փոքրիկ դստեր հոր՝ Թրեւիս Սքոթի հետ։ Զույգը մինչ այժմ դստեր հետ գտնվում է Պորտոֆինոյում։
Նայելով Քայլիի նոր լուսանկարները՝ երկրպագուները հանգել են այն եզրակացության, որ Քայլին կտրուկ ծերացել է։ Այժմ 22-ամյա աստղն իր տարքից շուրջ 10 տարով մեծ է երեւում։
«Մինչ այժմ չեմ կարող հավատալ, որ Քայլի Ջեններն ընդամենը 21 տարեկան է։ Իրականում նա նման է 50-ամյա կնոջ, որը փորձում է 21 տարեկանի տեսք ունենալ», «Քայլի Ջենները դարձել է 22 տարեկան, բայց նվազագույնը 30 տարեկան կնոջ տեսք ունի», «Երբ առաջին անգամ տեսա Քայլիին, կարծեցի, թե նա 25 կամ 30 տարեկան է, քան որ նա արդեն դուստր ունի եւ իսկապես մեծ տեսք ունի։ Բայց նա ընդամենը 22 տարեկան է, 22։ Ես շուտով 20 տարեկան կդառնամ, բայց 15-ի տեսք ունեմ»,- գրել են հետեւորդները։
0Comments